39704 դիտում
12:39 20-04-2023
Արտառոց դեպք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում․ դատապարտյալը դանակահարել է բանտի հերթապահ խմբի պատասխանատուին ու 2 ծառայողի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 46 խցում պահվող դատապարտյալ 34-ամյա Խաչատուր Պետրոսյանը ժամը 02։00-ի սահմաններում այդ օրվա հերթապահ խմբի պատասխանատու Վարանցով Ղ․-ին խնդրել է իրեն շտապ ընդունելություն։
Նրա խնդրանքը կատարվել է։ Եվ ընդունելու նպատակով բացվել է խցի դուռը, ինչից հետո Խ․ Պետրոսյանը իր մոտ եղած սուր կտրող-ծակող մետաղյա առարկայով հարձակվել է Վարացնով Ղ․-ի, նույն հիմնարկի հերթափոխի 1-ին խմբի մասնագետներ Տիգրան Պ․-ի և Արտակ Մ․-ի վրա ու պատճառել մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 195 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բանտի աշխատակիցներին տրվել է դատաբժշկի ուղեգիր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
29152 դիտում
13:39 23-11-2017
Արտակարգ դեպք Արմավիրի քրեակատարողական հիմնարկում. դատապարտյալը հրկիզել է կարանտինային տեղամասի կարցերը