21098 դիտում
11:05 20-04-2023
Ավտովթար Կոտայքի մարզում․ 49-ամյա վարորդը ոչ սթափ՝ Mercedes-ով կոտրել է երկաթե արգելապատնեշներն ու հայտնվել ձորում․ օպերատիվ են գործել Կոտայքի մարզի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Գեղամ Չ․-ն իր վարած Mercedes C200 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած)։
Ավտոմեքենան ավտոքարշակի միջոցով դուրս է բերվել և տեղափոխվել անվտագ վայր։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+