211652_close_icon
views-count2377 դիտում article-date 11:17 18-04-2023

Վերելակների մասին՝ տարբեր խոստումներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե Երեւանի բազմաբնակարան շենքերում տարեկան 700 վերելակ է փոխարինվելու։

Նկատենք, որ այսպիսի տեղեկատվություն նոյեմբերին հայտարարել էր նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Սակայն նկատենք, որ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ապրիլի 14-ի կառավարության նիստում տեղեկացրեց, որ 2023-ին ծրագրվում է փոխարինել 100 վերելակ համայնքային բյուջեով ու եւս 473 վերելակ՝ կառավարության ֆինանսավորմամբ։

Միեւնույն ժամանակ «Սիվիլնեթ»-ը նկատում է, որ այժմ քաղաքապետարանի կայքում տեղադրված է միայն 500 վերելակի ձեռք բերման մրցույթ։ Ստացվում է, որ վարչապետի հայտարարությունը, թե՝ «մենք Երեւանում դուրս ենք եկել տարեկան 700 վերելակ փոխելու տեմպի վրա», չի համապատասխանում իրականությանը։ Փաստացի խոստացված 700 վերելակից այժմ պլանավորվում է տեղադրել 573-ը, սակայն մրցույթ հայտարարված է միայն 500-ի մասով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր