211652_close_icon
views-count1225 դիտում article-date 15:54 08-09-2026

Էդ համատիրություններն ինչներիս են պետք. Տիգրան Ավինյանը՝ վերելակների սպասարկման մասին

Երևանում վերելակների փոխարինման ծրագրի շրջանակում այս տարվա վերջին քաղաքում փոխարինված կլինի շուրջ 3060-3070 վերելակ։ Aysor.am-ի փոխանցմամբ այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով վերելակների սպասարկման և համատիրությունների գործառույթներին։

«Էդ համատիրություններն ինչներիս են պետք, մենք համատիրության փաստացի գործառույթը վերցրել ենք քաղաքի ուսերին, ամբողջ քաղաքով կապիտալ ներդրումն իրականացնում ենք»,- ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝ ծրագրի արդյունքում քաղաքում կփոխարինվի վերելակների մեծ մասը, և կմնա մոտ 1300 վերելակ։

«Այդ հսկայական ծավալի աշխատանքը մենք արել ենք, սպասարկո՞ւմն էլ մենք անենք»,- նշեց Երևանի քաղաքապետը։

Նմանատիպ նյութեր