211652_close_icon

Նոր տրոյելբուսները Լարսի թունելներն են անցնում. այս շաբաթ կլինեն Երևանում. Հայկ Սարգսյան

views-count1081 դիտում article-date 11:41 17-04-2023
Ապրիլի 15-ից շահագործման հանձնվեցին 12-մետրանոց ՄԱՆ մակնիշի ավտոբուսները թվով 14 հատ՝ առաջին երթուղում: Այս մասին Երևանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:

«Նաև կատարվեց 22 համար միկրոավտոբուսային, փոքր դասի ավտոբուսային երթուղում Սիլիկյան թաղամասում ուղեգծի փոփոխություն, որն իր մեջ ներառեց 4, 5, 12 փողոցները, ապրիլի 16-ից 97 համար միջին դասի ավտոբուսները համալրվեցին շարժակազմերով  եւ վերչջնականգառը տեղափոխվեց Նուբարաշեն վարչկան շրջան:

Նախատեսվում է ապրիլի 20-ից 38  համարի փոքր դասի ավտոբուսները փոխարինել Հայգեր մակնիշի ավտոբուսներով և փոքր դասի ավտոբուսներով արդեն նույնը օր շահագործման հանձնել 40 և  67 համարի երթուղիները: 40 համարը սպասարկում է Նոր Նորք-Քանաքեռ-Զեյթուն, իսկ 67-ը՝ Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանները»,- ասաց պաշտոնյան:

Անդրադառնալով նոր տրոլեյբուսների մակատարարման ժամկետներին, Հայկ Սարգսյանը տեղեկացրեց․ «Ժամկետները անցել են արդեն, իրենց գաբարիտային չափերից ելնելով վերջերս նոր ստացել են թույլտվություն Լարսի թունելները անցնելու: Նախատեսվում է մինչեւ շաբաթվա վերջ առաջին խմբաքանակը լինի Երևանում»:

Նմանատիպ նյութեր