211652_close_icon
views-count4364 դիտում article-date 19:17 20-07-2020

Եվ ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ այս զինվորին, այս բանակին, այս սերնդին, այս ազգին հնարավոր է հաղթե՞լ․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ խոսում են ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի՝ Բերդի տարածաշրջանում ժամկետային ծառայությունն ավարտող զինվորները, ովքեր վերջին իրադարձությունների բերումով հրամանատարությանը խնդրում են դեռ իրենց չզորացրել։ «Եւ ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ այս զինվորին, այս բանակին, այս սերնդին, այս ազգին հնարավոր է հաղթե՞լ։ ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի՝ Բերդի տարածաշրջանում ժամկետային ծառայությունն ավարտող զինվորներն են, ովքեր վերջին իրադարձությունների բերումով հրամանատարությանը խնդրում են դեռ իրենց չզորացրել»,- գրել վարչապետը։ [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/20/1160247/]Ավելի վաղ[/url] ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ 3-րդ զորամիավորման ենթակա բոլոր զորամասերի զորացրման ենթակա ժամկետային պարտադիր զինծառայողները դիմել են իրենց հրամանատարությանը` խնդրելով դադարեցնել զորացրումները և թույլատրել շարունակել ծառայությունը իրենց համածառայակիցների ու հրամանատարների կողքին, քանի դեռ հաղթանակի վերջակետը դրված չէ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր