211652_close_icon

Շրջանառվող տեղեկությունները հումանիտար ճանապարհով Արցախ բերված մրգերի ոչ անվտանգ լինելու մասին կեղծ են

views-count931 դիտում article-date 16:13 16-04-2023
ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն հերքում է շրջանառվող տեղեկությունը, թե հումանիտար ճանապարհով Արցախ բերված մրգերը ոչ անվտանգ են:

«Տվյալ ապրանքները փաթեթավորված են հերմետիկ փակ արկղերում, հակառակ պարագայում մեկ օրվա մեջ ամբողջ խմբաքանակը կարող է փչանալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ յուրաքանչյուր ապրանք տեղում ստուգվում է և նոր թույլատրվում վաճառքի, ուստի կարելի է հանգիստ կերպով կատարել գնումներ կտրոններով։

«Կեղծ լուրերի տարածման մասով դիմել ենք ոստիկանությանը՝ պարզելու տարածողներին ու նրանց շարժառիթները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր