ՊՆ-ն հերքում է Օնիկ Գասպարյանի հրաժարականի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները
Պաշտպանության նախարարությունը չի հաստատում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները:
[url=https://armenpress.am/arm/news/1035863.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:
«Նախարարությունը չի հաստատում այդ տեղեկությունները, նման բան չկա»,- ասաց Ալթունյանը: