1882 դիտում
23:44 15-04-2023
Ներքին Հանդ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողները կտրել են աղբյուրից խմելու ջուրը, անօրինական ներկա են գերեզմանի ու եկեղեցու տարածքում
Կապանի Ներքին Հանդ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողները կատարում են կենդանիների գողություններ, գրեթե ամեն օր կրակում են տների հարևանությամբ, ապօրինաբար տեղադրում են ականներ, կտրել են աղբյուրից խմելու ջուրը, անօրինական ներկա են գերեզմանի ու եկեղեցու տարածքում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմանդրամի տնօրեն Արման Թաթոյանը:
«Մասնավորապես, այսօրվա փաստահավաք աշխատանքներով արձանագրել ենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողները գյուղի տարածքում իրենց դիրքերն ավելի են ամրացրել։ Նրանք շարունակում են խաթարել սահմանային բնակիչների բնականոն կյանքը։ Գրեթե ամեն օր գյուղի տարածքում անօրինական տեղակայված իրենց դիրքերից արձակում են կրակոցներ:
Զբաղվում են գողություններով։ Օրինակ` անցյալ տարվա հոկտեմբերին գողացել են 1 կով կամ մոտ 3 շաբաթ առաջ` 2 կով, որոնք մոտեցել նրանց դիրքերին։ Սրան էլ գումարվում է այն, որ բնակիչների խոշոր եղջերավոր կենդանիներն ու խոզերը սատկում են ադրբեջանական զինված ծառայողների տեղադրած ականների պայթյուններից: Օրինակ` անցյալ տարի հոկտեմբերին միանգամից 3 կով կամ վերջին օրերին բնակիչների խոզերը սատկել են պայթյուններից:
Ադրբեջանական այս հանցանքների արդյունքում Ներքին Հանդում գրեթե վերացել է անասնապահությունը: Մարդիկ հարկադրված մորթել են իրենց անասունները։
Եթե պատերազմից առաջ Ներքին Հանդում, օրինակ, բնակիչները ադրբեջանական ներխուժումներից ու անօրինական տեղակայումներից առաջ ունեին 100-ից ավելի կով, այսօր դրանց թիվը 4-ն է։ Խոզերի քանակը կրճատվել է տասն անգամ՝ 150-ից հասնելով 15-ի։
Մարդիկ զրկվել են իրենց արոտավայրերից ու վարելահողերից։ Միայն Ներքին Հանդում 240 հեկտար հողատարածք անմիջականորեն ադրբեջանական օկուպացիայի ներքո է, կա´մ գտնվում է ադրբեջանական զինված ծառայողների վերահսկողության (դիտարկման) ներքո։ Տասնյակ ընտանիքներ ունեն սեփականության իրավունքի վկայականներ, բայց մոտենալ անգամ չեն կարողանում իրենց հողերին։
Ադրբեջանական զինված ծառայողները անօրինական տեղակայված են գյուղի ջրի միակ աղբյուրի մոտ, և կտրել են խմելու ջուրը։ Հիմա Ներքին Հանդում ապրող ընտանիքները ստիպված օգտագործում են, այսպես կոչված, «տեխնիկական» ջուր։
Բնակիչները 2022թ. սեպտեմբերից մինչեւ այսօր չեն կարողանում մոտենալ գյուղի գերեզմանոցին, իրենց ընտանիքների շիրիմներին։ Երբ գյուղում մարդ է մահանում, ստիպված հուղարկավորում են Կապան քաղաքի տարածքում։
Գյուղի միակ՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որ գտնվում է գերեզմանոցի հարևանությամբ, այսօր նույնպես ադրբեջանական օկուպացիայի ներքո է: Մարդիկ չեն կարողանում մասնակցել եկեղեցական արարողությունների կամ պարզապես այցելել եկեղեցի:
Արձանագրված բոլոր փաստերը լրացուցիչ հաստատում են, որ ադրբեջանական զինված ծառայողները անհապաղ պետք է հեռացվեն: Հավաքված ապացույցները հատուկ կազմված զեկույցով կներկայացվեն միջազգային կառույցներին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
961 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1018 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
703 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը