211652_close_icon
views-count1045 դիտում article-date 19:12 15-04-2023

Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում, վառվել է Սուրբ կրակը

Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի տաճարում վառվել է Սուրբ կրակը։   

Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլ III-ը դուրս է եկել Կուվուկլիայից, որտեղ աղոթել է կրակի իջեցման համար եւ այն բաժանել տաճարում գտնվող մարդկանց։   

Անդրեյ Պերվոզվաննի հիմնադրամի պատվիրակությունը ստացել է Սուրբ կրակն ու արդեն ուղեւորվում է Բեն Գուրիոն օդանավակայան՝ կրակը Ռուսաստան հասցնելու համար: Սուրբ կրակի իջեցումը կատարվում է Քրիստոսի Հարության տոնի նախաշեմին (Յուլիանյան օրացույցով այն նշվում է 2023 թվականի ապրիլի 16-ին)։

Կրակը հասցվում է Երուսաղեմ՝ Սուրբ գերեզմանի տաճար, որը կառուցվել է այն տարածքում, որտեղ խաչվել, թաղվել եւ հարություն է առել Հիսուս Քրիստոսը։  

Նմանատիպ նյութեր