Երուսաղեմում վառվել է Սուրբ կրակը
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում հայտնվել է Սուրբ կրակը: Այն խորհրդանում է Հիսուս Քրիստոսի Հարութունը։
Պատրիարք Ֆեոֆիլ 3-րդը Սուրբ կրակը փոխանցել է հավատացյալներին, ովքեր վանկարկում էին «Քրիստոսը Հարություն առավ», հաղորդում է Ria Novosti-ն։
Հազարավոր հավատացյալներ, ովքեր ժամանել են աշխարհի տարբեր մասերից, Սուրբ կրակից վառել են 33 մոմերի հանգույցները` Քրիստոսի տարիքին համապատասխան:
Կրակն այնուհետև տարածելու են ողջ աշխարհում: