Երուսաղեմում կորոնավիրուսի ֆոնին փակվել է Տիրոջ Գերեզմանի տաճարը
Երուսաղեմում նոր կորոնավիրուսի ֆոնին իսրայելական ոստիկանության և եկեղեցական առաջնորդների հանդիպումից հետո որոշում է կայացվել 1 շաբաթով փակել Տիրոջ Գերեզմանի տաճարը, այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։
Քրիստոնյաների գլխավոր սրբավայրի դռները փակ կլինեն մինչև համաճարակային իրադրության բարելավումը:
Քանի որ տաճարը փակվում է Սուրբ Զատկի նախաշեմին, եկեղեցին չի բացառում տոնական միջոցառումների անցկացումն այլ վայրերում՝ նոր համաճարակաբանական կանոնների շրջանակում։
Իսրայելում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածնրի թիվը հասել է 2369-ի, մահացել է 5 մարդ։