1312 դիտում
23:41 14-04-2023
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի վերաբերյալ որոշումը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ավարտել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի՝ անհամատեղելիության պահանջների խախտման վերաբերյալ վարույթը։ Հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր եւ պարզեր՝ արդյոք Աղաջանյանը «Էքսիփեդ» ՍՊԸ-ի 50% բաժնեմասը տնօրինում է պատգամավորի պաշտոնը զբաղեցնելու հետո։
Հիշեցնենք, որ Սահմանադրության 95-րդ հոդվածով՝ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից։
Հանձնաժողովը վարույթի շրջանակներում ձեռք բերված տվյալների եւ Աղաջանյանի ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պատգամավորը «Էքսիփեդ» ՍՊԸ-ի 50% բաժնեմասը 2018 թվականի մայիսի 10-ից 3 տարի ժամկետով հանձնել էր հավատարմագրային կառավարման։ 2021-ի մայիսի 10-ին պայմանագրի ժամկետը լրանալու հանգամանքով պայմանավորված՝ 2021-ի մայիսի 7-ին համապատասխան համաձայնագրով, ինչպես նշված է հանձնաժողովի որոշման մեջ, ընկերության բաժնեմասի հավատարմագրային կառավարման 3 տարի ժամկետով երկարաձգելու (2024 թվականի մայիսի 10) մասին։
Ըստ հանձնաժողովի՝ Էդուարդ Աղաջանյանը ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի օգոստոսի 2-ին, ընկերությունում 50% բաժենմասնակցությունն արդեն իսկ հանձնված է եղել հավատարմագրային կառավարման պաշտոնը ստանձնելիս։

Նմանատիպ նյութեր
1546 դիտում
07:49 28-11-2023
Ինչ է պարզել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն Էդուարդ Աղաջանյանի մասով. մանրամասներ. «Ժողովուրդ»
871 դիտում
19:32 19-04-2023
Տիգրան Ավինյանի վերաբերյալ վարույթը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կասեցրել է․ aravot.am
Այս բաժնից
952 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1009 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
694 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը