211652_close_icon
views-count874 դիտում article-date 19:32 19-04-2023

Տիգրան Ավինյանի վերաբերյալ վարույթը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կասեցրել է․ aravot.am

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ապրիլի 12-ի որոշմամբ կասեցրել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման վերաբերյալ վարույթը։ Այս մասին Aravot.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին հանձնաժողովից։ Հանձնաժողովը որոշել է, որ վարույթի շրջանակներում ձեռք բերված նյութերում առկա են տվյալներ, որոնք պետք է ուսումնասիրեն այլ պետական մարմիններ։ Որոշումը հրապարակված չէ։ Թե ինչու այն չեն հրապարակել, հանձնաժողովից մեր հարցին ի պատասխան ասացին՝ կան անձնական որոշակի տվյալներ, որոնք այս պահին հրապարակման ենթակա չեն։

Aravot.am-ը ապրիլի 17-ին գրավոր հարցում էր ուղարկել հանձնաժողով՝ պարզելու, թե որ փուլում է Ավինյանին առնչվող վարույթը, քանի որ հանձնաժողովը մարտի 13-ին որոշում էր կայացրել Ավինյանի վերաբերյալ վարույթի ժամկետը երկարացնել մինչեւ ապրիլի 12-ը։ Սակայն ապրիլի 12-ին որոշումը կայքում հրապարակված չէր, եւ միայն ամսի 17-ին հանձնաժողովն իր պաշտոնական կայքում լուր է հրապարակել, որով տեղեկացնում է վարույթը կասեցնելու մասին։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2022-ի դեկտեմբերի 12-ին վարույթ է հարուցել փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով։ Հանձնաժողովն ուսումնասիրության համար առիթ է եղել «Փաստինֆո»–ի՝ «ԱՆԻՖ–ը հաստատում է՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շարունակում է մնալ տնօրենների խորհրդի նախագահ» հրապարակումը»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր