2494 դիտում
20:56 13-04-2023
Բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանը որակազրկվել է 3 տարով
Հայաստանի բռնցքամարտի 2023 թվականի առաջնության ոսկե մեդալակիր Հենրիկ Սահակյանը որակազրկվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է Հայաստանի Հակադոպինգային գործակալությունը, Սահակյանը որակազրվել է 2023 թվականի փետրվարի 4-ից մինչև 2026 թվականի փետրվարի 4-ը ներառյալ։ Որոշումը կարող է բողոքարկվել Մարզական արբիտրաժային դատարանում՝ որոշումը ստանալուց հետո 21 օրվա ընթացքում:
Ավելի վաղ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասված էր. «54 կգ քաշային Հենրիկ Սահակյանը աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի բռնցքամարտի հավաքականում չի ընդգրկվել, քանի որ Հակադոպինգային կազմակերպությունը ստացել է մարզիկի դոպինգ-թեստի դրական պատասխան: Թեստի նմուշառում Հենրիկ Սահակյանից վերցվել է Հայաստանի առաջնությունից հետո: Հակադոպինգային կազմակերպությունը հայտնաբերել է խթանիչներ: Հարկ է նշել, որ մինչև դոպինգ-թեստի պատասխանը Հենրիկը ընդգրկված է եղել Հայաստանի հավաքականում և այս տարի Բուլղարիայում մասնակցել է Ստրանջայի մրցաշարին: Ըստ կանոնակարգի՝ Հայաստանի ֆեդերացիան իրավունք չունի նման խնդրի ժամանակ մարզիկին ընդգրկել հավաքական, քանի որ հարվածի տակ կհայտնվի ամբողջ հավաքականը: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Բռնցքամարտի Ֆեդերացիան այս ընթացքում հետամուտ է եղել, որպեսզի պահպանվի Հենրիկի անմեղության կանխավարկածը»:
Բռնցքամարտիկը չի ընդունում Հակադոպինգային կազմակերպության որոշումը:

Նմանատիպ նյութեր
2038 դիտում
19:01 05-04-2023
Բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանը դոպինգ է ընդունել․ հարվածի տակ է հայտնվել ամբողջ հավաքականը
5524 դիտում
17:09 27-10-2017
Ձյուդոյիստ Գրիգոր Սահակյանը որակազրկվել է մեկ տարով
2674 դիտում
20:30 17-10-2014
Ալբանիայի հավաքականի ավագը կարող է որակազրկվել 2 տարով
Այս բաժնից
1168 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1159 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1402 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը