Հաագայի դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը
Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցով որոշել է, որ Ադրբեջանը պարտավոր է նախքան գործով վերջնական որոշման կայացումը, կոնվենցիայով իր ստանձնած պարտավորությունների համաձայն, ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով: