211652_close_icon
views-count823 դիտում article-date 14:43 13-04-2023

ՀՀ-ում կհիմնվի 18 խեցգետնաբուծարան. տնտեսավարողներին կտրվի փոխհատուցում՝ ներդրումների 50%-ի չափով․ նախատեսվում է տարեկան 162 տոննա խեցգետին արտադրել

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիրը:

Նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, ով նշեց, որ ծրագրի շրջանակներում պետական աջակցությունն իրականացվելու է 2024 թվականից՝ ծախսերի մասնակի փոխհատուցման եղանակով:

Նրա խոսքով, արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացումը թույլ կտա հանրապետության ջրային տարածքներում վերականգնել վերջին տարիներին կտրուկ կրճատված խեցգետնի պոպուլյացիան։

Խեգետնի չկանոնակարգված և անվերահսկելի որսը, առավելապես Սևանա լճից, հանգեցրել են լճում դրա պաշարների կտրուկ նվազմանը։

Կարգավորման նպատակն է ներդրումային ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, տեղական արտադրության խթանմանը, հանրապետությունում հավելյալ արժեքի ստեղծմանը։

Նախագծով առաջարկվում է 2024-2026 թթ․ հանրապետությունում հիմնել 18 խեցգետնաբուծական ժամանակակից համալիրներ (12 փոքր, 3 միջին և 3 խոշոր)։ Նախատեսվում է տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում՝ կատարված ներդրումների 50%-ի չափով։ Նախագծի ընդունման դեպքում փոխհատուցվող ընդհանուր գումարը կազմում է 897,0 մլն դրամ, ինչի համար անհրաժեշտ կլինի ՀՀ 2024, 2025 և 2026 թվականների պետական բյուջեից տարեկան հատկացնել 299,0 մլն դրամ։

Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ներդնել արդյունաբերական եղանակով խեցգետինների բուծման և աճեցման տեխնոլոգիան՝ ձևավորելով խեցգետնաբուծական համալիրների ընդարձակ ցանց և վերականգնել խեցգետնի արտահանման գործընթացը։

Ծրագրի իրականացման արդյունքում հանրապետությունում տարեկան կարտադրվի 162 տոննա խեցգետին, կամ տարեկան լրացուցիչ ստանալ 1 մլրդ 620 մլն համախառն արտադրանք։

Նմանատիպ նյութեր