Ավտովթար Կոտայքի մարզում. վաղ առավոտյան 43-ամյա վարորդը խեցգետին տեղափոխող բեռնատարով գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:15-ի սահմաններում Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչ, 43-ամյա Ռոմիկ Բադալյանը «IVECO » մակնիշի 34 AS 733 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Իջևան- Երեւան ավտոճանապարհի 109-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհամերձ հատվածում՝ ձյան ու ծառերի մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Արտակ Դանիելյանի գլխավորությամբ: Վթարի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութերն են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ բեռնատարը տեղափոխում էր խեցգետին, իսկ վթարի պատճառը, ըստ նախնական տեղեկությունների, եղել է այն, որ վարորդը գերգհոգնածության հետևանքով ղեկին քնել է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի