Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ օտարերկրացի 11 քաղաքացիներ, որոնցից մեկը Աժդահակ լեռան ստորոտում վնասել էր ոտքը, ասում էին՝ նման պրոֆեսիոնալիզմ և մարդկային վերաբերմունք միայն կինոյում են տեսել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ 11 օտարերկրացի քաղաքացուց բաղկացած արշավախումբը Կոտայքի մարզի Աժդահակ լեռան ստորոտներից մեկում է, իսկ մեկ հոգի վիրավոր է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի փրկարարներն ու շտապօգնության Աբովյանի բժշկական կենտրոնի բրիգադը։
Քանի որ տեղանքը բավականին անանցանելի է եղել և հեռախոսակապը դժվարությամբ է գործել, փրկարարների հետ անընդհատ կապի մեջ են եղել 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ծառայողները, որոնողափրկարարական աշխատանքների փրկարարների և բժիշկների հետ, աջակցել է «Աժդահակ» ճամբարի ղեկավար Տիգրան Խաչատրյանը։
Շտապօգնության ավտոմեքենան չի կարողացել մոտենալ փրկարարների կողմից հայտնաբերված արշավախմբին, ինչից հետո փրկարարական ավտոմեքենայով բժիշկներին փրկարարները մոտեցրել են Աժդահակի և Թառաթումբի արևելյան ստորոտին, որտեղ էլ տուժածին՝ Չեխիայի Հանրապետության քաղաքացի, 38-ամյա Յանու Հ.-ին, ով վնասել և կոտրել է ոտքի ստորին հատվածը, բժիշկները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն։ Այնուհետև փրկարարները մոտ 700 մետր պատգարակով դժվարանցանելի ճանապարհով մոտեցրել են փրկարարական մեքենային, որն էլ վիրավորին ուղեկցել է Գեղարդ բնակավայր։ Տուժածը այնուհետև տեղափոխվել է Գառնու բժշկական կենտրոն։
ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը, փրկարարները, Գառնու և Աբովյանի շտապօգնության բժիշկները և «Աժդահակ» ճամբարի ղեկավարը իրենց օպերատիվ աշխատանքի արդյունքում զարմացրել էին օտարերկրացի զբոսաշրջիկներին, ովքեր SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ նման օպերատիվ, գրագետ աշխատանք և մարդկային մոտեցում միայն կինոներում էին տեսել և իրենց շնորհակալությունն էին հայտնում բոլորին։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի