211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ առանց սեփականատիրոջ գիտության նրա հողամասում կատարվել են հողահարթեցման աշխատանքներ, ինչի արդյունքում կտրվել է թվով 55 մրգատու ծառ և ազնվամորու 20 թուփ

views-count33558 դիտում article-date 10:42 24-07-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հունիսի 26-ի ժամը 19։00-ից մինչև հունիսի 27-ի ժամը 17։00-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Գագիկ Պ․-ին սեփականության իրավունքով պատկանող Առինջ գյուղի Ա թաղամասի 3-րդ փողոցի թիվ 30 հողամասում առանց վերջինիս գիտության կատարվել են հողահարթեցման աշխատանքներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գագիկ Պ․-ի կողմից որպես լիազորված անձ հանդիսացող Երևանի բնակիչ 32-ամյա Արտուշ Ե․-ն ոստիկաններին հայտնել է, որ այդ ամենի արդյունքում կտրվել է թվով 55 մրգատու ծառ, թվով 20 ազնվամորու թուփ, վերացվել է երկաթյա 15 հենարան, 50 մետր մետաղական ցանկապատի ցանց, երկաթյա դուռ և շրջանակ, տուֆ քարից 15 մետր քառակուսի պարիսպ և մոտ 10 բեռնատար ավտոմեքենայի չափով սև հող՝ պատճառելով մոտ 2 մլն 400 հազար դրամի վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր