211652_close_icon

Հայաստանը պատրաստ է տրանսպորտային կապերի վերաբացմանը և սահմանների դելիմիտացիային. Փաշինյան

views-count865 դիտում article-date 13:25 13-04-2023
Ի հեճուկս բոլոր դժվարությունների, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ եւ  ներգրավված լինել տարածաշրջանային բոլոր հարցերը,  ԼՂ հիմնախնդիրը եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները բանակցություններով կարգավորելու քաղաքականությանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պատրաստ ենք նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապերի վերաբացմանը՝ նախկինում մեր բարձրաձայնած սկզբունքների հիման վրա։ Պատրաստ ենք նաև սահմանների դելիմիտացիային Պրահայի ու Սոչիի պայմանավորվածությունների հիման վրա», - ընդգծեց վարչապետը։

Նմանատիպ նյութեր