211652_close_icon

Մհեր Գրիգորյանը մտքեր է փոխանակել Ռոբինսոնի հետ ոստիկանությունում եւ դատական համակարգում բարեփոխումների մասին

views-count1162 դիտում article-date 09:35 13-04-2023
Ապրիլի 12-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պետքարտուղարությունում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ հարցերով միջազգային համագործակցության հարցերով տեղակալ Թոդ Ռոբինսոնին։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Մ․Գրիգորյանը և Թ․Ռոբինսոնը մտքեր են փոխանակել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ, մասնավորապես՝ ոստիկանության բնագավառում և դատական համակարգում։ Կողմերը արձանագրել են նշյալ ուղղություններով հայ-ամերիկյան համագործակցության բարձր մակարդակը: 

Նմանատիպ նյութեր