211652_close_icon

Է. Նալբանդյանը և Ֆրանսիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել իրավապահ համակարգում համագործակցության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3531 դիտում article-date 14:47 22-12-2017
Փարիզում այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի պետական նախարար, ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնի հետ։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ուրախ է հանդիպել Հայաստանի վաղեմի բարեկամին, ով մեծ ներդրում ունի երկկողմ հարաբերությունների զարգացման և ընդլայնման գործում՝ այդ թվում միջխորհրդարանական և ապակենտրոնացված բնագավառներում։ Հանդիպմանը քննարկվեցին հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրին։ Այս համատեքստում արծարծվեց ՀՀ և ԵՄ միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությունը։ Նախարար Նալբանադյանը նշեց, որ վերոհիշյալ հարցում հայկական կողմը ակնկալում է բարեկամ Ֆրանսիայի արժեքավոր աջակցությունը։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը հավելեց, որ Ֆրանսիան ԵՄ առաջին երկիրն էր, որի հետ Հայաստանը դեռ 2008թ.-ին սկսեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը։ Հանդիպմանը գոհունակություն հայտնվեց արդեն մոտ չորս տարի Մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի շուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև գործող համաձայնագրերի հաջող իրականացման կապակցությամբ։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության շուրջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր