16663 դիտում
22:29 12-04-2023
Առեղծվածային դեպք՝ Երևանում . «Ապավեն» մաքսատանը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Թուրքիայի քաղաքացու դի. սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ
Երեկ՝ ապրիլի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանից Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 61 խումբը կանչով մեկնել է Արարատյան փողոցի 62/23 հասցեում գործող «Ապավեն» մաքսատուն, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել է Ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի 60-ամյա Հասան Տուրկերինն է:
Դատաբժշկի նախնական եզարակցության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Քիչ առաջ ՊԵԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լուսինե Մկրտչյանը SHAMSHYAN.com-ին հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե «Ապավեն», այլ «Ուրբան»- պահեստի տարածքում, որը մաքսատուն չի հանդիսանում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
48702 դիտում
10:03 01-06-2023
Առեղծվածային դեպք Երևանում․ 3 ամսական աղջնակի մահվան փաստով՝ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ