211652_close_icon
views-count1126 դիտում article-date 20:04 12-04-2023

Կարո Փայլանը հայտնել է, որ խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրվելու

Թուրքիայի խորհրդարանի միակ հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ մայիսի 14-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրվելու։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական  կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Փայլանը տեղեկացրել է, որ կուսակցության ընտրացուցակում իր չընդգրկվելը պայմանավորված է երկու ժամկետի կանոնով։ Այսինքն՝ այն անձինք, որոնք 2 անգամ ստանձնել են պատգամավորական մանդատ, երրորդ անգամ չեն առաջադրվելու։

«Ես իմ կուսակցության կողմից որպես թեկնածու չեմ առաջադրվի։ Հաջողություն մեր բոլոր թեկնածուներին։ Հաղթանակ (քրդերեն)»։

Նշենք, որ Թուրքիայի քաղաքական կուսակցություններն ապրիլի 9-ին  Բարձագույն ընտրական խորհուրդ են ներկայացրել թեկանծուների ցուցակները։ 

Նմանատիպ նյութեր