211652_close_icon

Գողություն՝ Գյումրու Անի թաղամասի պոլիկլինիկայից․ ձերբակալել են 28-ամյա գործազուրկ երիտասարդի․ aravot.am

views-count1288 դիտում article-date 23:08 11-04-2023
Aravot.am-ը գրում է․ «Գյումրու Անի թաղամասում գործող «Սուրբ Գրիգոր Նարեկացու» անվան պոլիկլինիկայում ապրիլի 5-ին գողություն էր տեղ ունեցել․ աշխատասենյակից անհետացել էր լաբորանտի պայուսակը, որի մեջ եղել էր 50 000 դրամ և 1000 ՌԴ ռուբլի։

Այդ նույն օրը 28-ամյա Ս․Գ․-ն, որը գործազուրկ է, իր տնից գողություն կատարելու կասկածանքով բերվել էր ոստիկանության Մուշ բաժին ու ձերբակալվել ։

Վերջինս ոստիկանությանը հայտնել էր, ապրիլի 5-ին, ժամը 16.00-ի սահմաններում մտել է Անի թաղամասում գտնվող «Սուրբ Գրիգոր Նարեկացու» անվան պոլիկլինիկա և նկատելով, որ աշխատասենյակներից մեկի դուռը բաց է, բացել է ներսում գտնվող պահարանի դուռը ու գողացել է պայուսակ։

Նա արագ հեռացել է բուժհաստատության հետևի մուտքից՝ պայուսակից հանելով 50 000 դրամ և 1000 ՌԴ ռուբլի, իսկ պայուսակը նետել պոլիկլինիկայի բակում»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր