211652_close_icon
views-count71591 դիտում article-date 23:05 08-06-2020

Կնոջս զանգել են պոլիկլինիկայից ու ասել, թե կորոնավիրուսակիր է, ոստիկանությունից էլ պահանջում են ինքնամեկուսանալ, մինչդեռ նա թեստ չի հանձնել. քաղաքացի

Կնոջս՝ Դիանա Դարբինյանին զանգել են պոլիկլինիկայից ու ասել, թե կիրոնավիրուսի թեստի արդյունքը դրական է, մինչդեռ նա թեստ չի հանձնել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/06/08/Margaryan-vazgen/3311051?fbclid=IwAR2mcytm7Hh-lat8PS16QrLT9Xg4pcem1DYDJ3y2ujOfKYycS__NeN6B_To]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Երևանի բնակիչ Վազգեն Մարգարյանը՝ նշելով, թե զանգողը ներկայացել է Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի աշխատակից: «Երբ կինս ասաց, որ թեստ չի հանձնել, ասացին՝ ուրեմն՝ կոնտակտավոր է եղել: Բայց վերջին շրջանում ում հետ շփվել ենք, որևէ մեկի մոտ կորոնաիրուս չի հաստատվել: Երբ բացատրեցինք, զանգահարողն ասաց, թե ուրեմն՝ հեռախոսով ենք զրուցել վարակակրի հետ»,-ներկայացրեց քաղաքացին՝ նշելով, թե այդ զանգից մի քանի ժամ անց էլ կնոջը զնագահարել են Ոստիկանությունից՝ հորդորելով ինքնամեկուսանալ, այնուհետև՝ Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայից: «Ստացվում է՝ թիվ 3 պոլիկլինկայից ինֆորմացիան ուղարկել են Երևանի թիվ 1պոլիկլինկիկա, բայց մեզ հստակ չասացին՝ ում հետ ենք շփվել կամ հեռախոսով զրուցել: Ինֆորմացիան հստակ չէ, բայց մեզ ասում են՝ վարակված եք: Հետո ասացին՝ դե հստակ չէ, պարետատնից են տվել տվյալներ»,-հայտնեց նա: Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ կնոջ անձնական տվյալները, հեռախոսահամարը համապատասխանում են, բայց հստակություն չկա, իրենք էլ ախտանշաններ չունեն: «Խնդիրն այն է, որ եթե պոլիկլինիկայից զանգել, ասում են՝ թեստը դրական է, ոստիկանությունից էլ զանգում, պահանջում են, որ ինքնամեկուսանանք, ստացվում է՝ մեզ հաստատ գրանցել են որպես վարակակիր: Այսինքն՝ վարակակիրների՝ վաղը հրապարակվող թիվը առնվազն մեկով պետք է կեղծ լինի»,-ասաց Վազգեն Մարգարյանը: Վերջինս հրապարակել է նաև կնոջ և ոստիկանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որը ներկայացնում ենք [url=https://www.facebook.com/vazgen.k.margarian/videos/2840946122694167]ստորև[/url]:

Նմանատիպ նյութեր