211652_close_icon

Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սալերնիտանայի» դեմ խաղում

views-count1309 դիտում article-date 15:39 08-04-2023
Իտալիայի առաջնության 29-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը», որի կազմում ելույթ է ունենում Հենրիխ Մխիթարյանը, 1-1 հաշվով էր ավարտել արտագնա հանդիպումը «Սալերնիտանայի» հետ: Հեղինակավոր WhoScored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է խաղին մասնակցած ֆուտբոլիստների գնահատականները:

Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին և ստացել 6,8 միավոր (10 հնարավորից): Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել տանտերերի մեքսիկացի դարպասապահ Գիլերմո Օչոան (8,7 միավոր):

Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում 38 պաշտոնական խաղում խփել է չորս գոլ ու կատարել մեկ գոլային փոխանցում:

Նմանատիպ նյութեր