211652_close_icon

Հայաստանն այս տարի կմասնակցի ԱՄՆ-ի գլխավորած 2 զորավարժության. ՊՆ

views-count814 դիտում article-date 13:42 07-04-2023
Հայաստանի պաշտպանության նախարարությունն ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող երկու այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ պատասխանելով Defender 2023 (Պաշտպան 2023) զորավարժության մասին հարցին:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ապրիլի 5-ին նախ հրապարակել էր նաև Հայաստանի անունը ապրիլի 22-ից եվրոպական տասը երկրներում անցկացվելիք Defender 2023 զորավարժությունների մասնակիցների թվում, ապա խմբագրել հոդվածը՝ հեռացնելով Հայաստանը:

Պենտագոնի կողմից կազմակերպվող Defender զորավարժություններում այս տարի խորհրդային բռնազավթումից ազատագրված երկրներից ներգրավված են միայն Վրաստանը և Մոլդովան։

Նմանատիպ նյութեր