2596 դիտում
20:32 06-04-2023
ՀՀ-ն չի մերժել ՀԱՊԿ առաքելության տեղակայումը. Խանդանյան
Երևանը երբեք չի մերժել ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը։ Ինչպես հաղորդում է 1lurer.am-ը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի խոսքով՝ այն փուլում, երբ Հայաստանը գտնի, որ այնպիսի նախագիծ է ներկայացվել, որը բավարարում է Երևանի դիրքորոշումներն ու ցանկությունները, այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին:
«Ուղղակի այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է առաքելությունը լիներ, շարունակվում է գտնվել լրամշակման փուլում։ Մեզ համար կարևոր է, որ կատարվեն այն արձանագրումները, որոնք պետք է օբյեկտիվորեն ներկայացնեն իրականությունը, թե ինչ է տեղի ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր
2467 դիտում
20:47 17-10-2022
Ողջունում ենք ՀՀ և Ադրբեջանի սահմանի երկայնքով ԵՄ առաքելության արագ տեղակայումը․ Շառլ Միշել
Այս բաժնից
712 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)
1405 դիտում
11:56 24-01-2025
Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, կա 7 ձերբակալված. ՔԿ