Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը 30 տարում առաջին անգամ այցելել է Կիև
Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից (30 տարի առաջ) հետո առաջին անգամ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարն այցելել է Կիև։
Ուկրաինայի նախագահի գրասենյակը հրապարակել է տեսանյութ արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ նախագահի հանդիպման մասին, որը կայացել է կիրակի օրը։
Զելենսկին ասել է, որ ակնկալում է, որ հանդիպումը «նոր ազդակ կհաղորդի մեր փոխշահավետ երկխոսության հետագա ինտենսիվացմանը»։
Սաուդյան Արաբիան չեզոք դիրք է զբաղեցնում Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության հարցում։ Անցած տարի նա միջնորդ է հանդիսացել գերիների փոխանակման գործում, որի ընթացքում ազատ են արձակվել երկու ամերիկացի եւ հինգ բրիտանացի։
Ուկրաինայի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը «Թելեգրամում» հանդիպումը հաջող է անվանել։
«Ուկրաինան իրական օգնություն կստանա Սաուդյան Արաբիայից,- ասել է նա։- Նախագահի գրասենյակը երկու փաստաթուղթ է ստորագրել Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության փաթեթի մասին՝ 100 մլն դոլար որպես հումանիտար օգնություն եւ 300 մլն դոլար՝ որպես նավթամթերքներ»։