211652_close_icon
views-count18581 դիտում article-date 21:56 05-04-2023

Գավառում 34-ամյա վարորդը Mazda 6-ով վրաերթի է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Վաչագան Գ.-ն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 11-ամյա Ս. Հովեյանին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել «Գավառ»  բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ պարեկ Դավիթ Բադինյանն ու կրտսեր պարեկ Նաիրի Կարապետյանը:

Պարեկների աշխատանքը տեղում ղեկավարել է դասակի հրամանատար Գրիգոր Ալեքսանյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժնի պետ Բադալյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիետի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնում նաձեռնվել է վարույթ: 

Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր