211652_close_icon
views-count769 դիտում article-date 18:44 04-04-2023

Մանկամտություն է պարբերաբար իրեն պատեպատ տալը, թե ինքը դավաճան չէ. այն հակառակում է համոզելու հանրությանը. Արման Մուսինյանը՝ Ալեն Սիմոնյանի գրառման մասին

Անխելքություն է նախագահին վերագրել մտքեր իր հրաժարականի պահանջի և համեմատություններ իր այլ քաղաքական անհատների հետ, որոնք Տեր-Պետրոսյանի տեքստում գոյություն չունեն: Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված պատասխանին՝ գրել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Տեքստ կարդալը մի հունար է, տեքստում գրվածը հասկանալը՝ մի այլ, տեքստ գրելն էլ մի ուրիշ շնորհ: Ցավոք, Ալեն Սիմոնյանն, ինչպես ցույց տվեց իր արձագանքը, այդ ունակությունները չունի:
Մանկամտություն է պարբերաբար իրեն պատեպատ տալը, թե ինքը դավաճան չէ: Այն հակառակում է համոզելու հանրությանը:
Սակայն, հարկ է նշել, որ խրախուսելի է պետությանը հասցված աղետալի վնասների մասին ինքնախոստովանականը: Այս մի բանով Ալեն Սիմոնյանը կարող է զբաղվել օրուգիշեր, քանի որ փաստական նյութն ահռելի ծավալ ունի:
Ցավն այն է, որ ավելի քան վստահ եմ, Ալեն Սիմոնյանն այս տեքստն էլ կարդա, կրկին բան չի հասկանալու»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր