Ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes-ը, VAZ 2107-ն ու Lada-ն․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում՝ Մետրոյի Գործարանային կայարանի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 29-ամյա Սամվել Մ․-ի վարած VAZ 217230 մակնիշի, 54-ամյա Հայկ Զ.-ի վարած Mercedes մակնիշի և Վահե Ս.-ի (ում տարիքն ու բնակության վայրը ճշտվում է) վարած VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 53-ամյա Լիաննա Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։
Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել, ուժեղացված ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Վլադիմիր Վաթյանն ու կրտսեր պարեկ Տիգրան Օհանյանը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։