211652_close_icon
views-count772 դիտում article-date 17:11 03-04-2023

Իրանի նախագահն ընդունել է Սաուդյան Արաբիայի թագավորի՝ Էր Ռիադ այցելելու հրավերը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ընդունել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդի՝ Էր Ռիադ այցելելու հրավերը։ Այդ մասին երկուշաբթի հաստատել է հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը։

«Թագավոր Սալմանը հրավիրել է Իրանի նախագահին այցելել Էր Ռիադ, և նա այդ հրավերին դրական պատասխան է տրվել», - մեջբերում է Mehr գործակալությունը։ Փոխնախագահը առաջարկված այցի ժամկետի մասին տեղեկատվություն չի տրամադրել։

Մոհբերը նաեւ ընդգծել է, որ հարեւան երկրների հետ լավ հարաբերություններ հաստատելն Իրանի ներկայիս կառավարության «գլխավոր ռազմավարություններից մեկն է»։

Նմանատիպ նյութեր