Սաուդյան Արաբիայի թագավորի դուստրը կոչ է արել տապալել հոր իշխանությունը
Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդի ավագ դուստրը՝ Սահարան, տեսագրություն է տարածել, որում կոչ է անում արաբական պետությունների բոլոր քաղաքացիներին ապստամբել իր հոր վարչակարգի դեմ:
Ուղերձում, որը հրապարակվել է երեկ՝ ապրիլի 25-ին, Սահարը, ով իր երեք քույրերի հետ տնային կալանքի տակ է գտնվում, հայտարարել է, որ համազգային դեպքում հաղթանակն իրենը կլինի:
«Ողջունում եմ բոլոր բանտերում գտնվող անմեղ տղամարդկանց: հպարտ եմ, որ հասկացել եմ, թե ինչ է նշանակում ազատությունը, իրավունքները և արժանիքները բոլոր հեղափոխականներիս համար»,-ասել է արքայադուստրը:
Սահարը թագավորի 20 դուստրերից մեկն է: Ըստ Սաուդյան Արաբիայի օրենքների՝ նրանց արգելվում է դուրս գալ տնից, ոչ ոք չի կարող այցելել նրանց և նրանք չեն կարող ամուսնանալ: