211652_close_icon

Ահազանգ իրավապահներին. նախկին փեսան մարմնական վնասվածք է պատճառել զինծառայողին. «Առավոտ»

views-count1117 դիտում article-date 12:25 03-04-2023
Aravot.am-ի տեղեկություններով, պայմանագրային զինծառայող Է. Մ.-ն մարտի 30-ին հաղորդում է տվել, որ Արենի համայնքի ղեկավարին կից խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Գ.Ս.-ն՝ նույն հանձնաժողովի անդամների եւ Չիվա բնակավայրի վարչական ղեկավարի հետ մեկնել է գյուղ Սերս, ըստ նախնական պայմանավորվածության նույն բնակավայրի վարչական շենքում քրոջ՝ Տ.Մ.-ի երեխաներին տեսակցելու նպատակով:

Ըստ նույն աղբյուրի՝ երեխաներին վարչական շենք է բերել Է. Մ.-ի քրոջ նախկին ամուսինը՝ Ա. Բ.ն, որը գտնվելով ոչ սթափ վիճակում, սկսել է աներձագի հետ վիճաբանել, նրա հասցեին հայհոյանքներ հնչեցրել, ապա 2-3 անգամ հարվածներ է հասցրել գլխի շրջանում՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր