Մկոն առաջին անգամ խաղալու է իր դերը ռուսերեն «2+2» ներկայացման մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նարինե Կիրակոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Անսովոր է պատկերացնել, բայց հայտնի Մկոն Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում դեր է ստացել և առաջին անգամ խաղալու է իր դերը ռուսերեն։ Նաև, մեր մայրաքաղաքի ռուսական թատրոնում նոր ժամանակակից հեղինակ է հայտնվել։ Մինչ առաջնախաղը «2+2» պիեսի հեղինակը ներկայացվում էր Բիատա Գուլչինսկա անունով։ Իսկ իրականում «մայր ու տղա, հայր ու աղջիկ հարաբերությունների ու սիրո մասին» այս պիեսի հեղինակն է Մարինա Բրուտյանը։
Թեթև սյուժեյով, երգով, պարով է անցնում մոտ երկու ժամ տևողությամբ այս կատակերգությունը։ Մկոյի ռուսերենը շատ մաքուր է, երևում է, որ իր վերջերս Ռուսաստանում սկսած դերասանության վարպետության դասերն ի զուր չեն անցնում։
Առաջին անգամ ներկայացված «2+2», կամ «Հիմալայան կակաչների փունջը» այս կատակերգության վրա հանդիսատեսը բուռն ծափերով իր հավանության դրոշմն ուրեմն դրեց»։