Ծեծկռտուք՝ Կոտայքի մարզում․ Աբովյանում տեղի ունեցած վիճաբանության մասնակիցները փոխադարձ հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել իրար
Մարտի 7-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Տաշիր Պիցցա» սննդի կետի մոտակայքում վիճաբանություն է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կոտայքի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են դեպքի հանգամանքները։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Կոտայքի համայնքային ոստիկանները ու պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 00։40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող «Արարատ» բանկի հարևանությամբ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել մի կողմից Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Հովհաննես Տ․-ի, 17-ամյա Ն․ Հ․-ի, 23-ամյա Ռազմիկ Պ․-ի, մյուս կողմից՝ Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Մհեր Մ․-ի և 21-ամյա Գարիկ Հ․-ի միջև, որի ընթացքում վերը նշված անձինք փոխադարձ հայհոյանքներ հնչեցնելով միմյանց հասցեին ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Հ․-ն, Ռազմիկ Պ․-ն և Հովհաննես Տ․-ն նշված հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։