«Ես չեմ հեռացել թատրոնից, ամռանը վերադառնալու եմ»․ Րաֆֆի Գալստյանը՝ «Եթե ես կրկին պարեմ» սերիալում իր դերի, առաջին անգամ ֆիլմում խաղալու, Եվրոպա մեկնելու պատճառի մասին․ style.news.am
Օրերս ավարտին մոտեցավ Armflix հարթակի «Եթե ես կրկին պարեմ» հեռուստասերիալը, որտեղ գլխավոր հերոսին՝ Արմենին, մարմնավորում էր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանը։ Մի շարք օպերային ներկայացումներով, այդ թվում լեգենդար Սպարտակի դերով հայտնի Րաֆֆին, որին հեռուստադիտողը ճանաչում է նաեւ գովազդային հոլովակներից, առաջին անգամ էր նկարահանվում հեռուստանախագծում։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում պարողն ասաց՝ առաջնահերթ տպավորվել է սցենարով, այնուհետեւ հոգեհարազատ գծեր գտել հերոսի մեջ ու մեծ պատասպանատվությամբ է մոտեցել առաջարկին ու դերին։
«Առաջարկը ստացա ֆիլմի ռեժիսոր Հայկ Վարդանյանից։ Երբ նա հակիրճ ներկայացրեց ֆիլմի սցենարը, այն միանգամից տպավորեց ինձ՝ բալետի արտիստը, որը վիրավորվել էր ու դարձել հաշմանդամ․․․ Այդպես պայմանավորվեցինք ու հանդիպեցինք բոլոր պայմաններն ավելի մանրամասն հասկանալու համար։ Բնականաբար, ինձ արդեն հետաքրքրել էր գաղափարը ու ես սիրով համաձայնվեցի նկարահանվել»,-պատմեց պարողը,-«Ինձ համար ռիսկային չէր այս առաջարկն ընդունելը, քանի որ ես ամեն մի ռիսկային քայլի խելամտորեն եմ մոտենում։ Սակայն երբ ֆիլմի վերջում խոսեցինք ռեժիսոր Հայկի եւ ֆիլմի պրոդյուսեր Սերգեյ Հայրապետյանի հետ, նրանք ասացին, որ իրականում ռիսկային էր իմ՝ ֆիլմում նկարահանվելը, քանի որ ես դերասանական կրթություն չունեմ, եւ երբ հետհայացք նետեցի, հասկացա, որ դրա համար էինք մենք ամեն օր անդադար փորձեր անում իմ եւ դերասանուհիների հետ, մինչեւ որ նկարահանումներից երկու օր առաջ գլխավոր հերոսուհու դերում հաստատվեց Էլեն Սաֆարյանը։ Էլենի հետ առաջին անգամ հանդիպել ենք հենց նկարահանումների առաջին օրը, սակայն ընթացքն այնպես գնաց, ասես մենք միմյանց արդեն ճանաչում էինք ու փորձ էինք արել։ Էլենը շատ պրոֆեսիոնալ էր մոտենում գործին, ու նրա հետ աշխատելը շատ հեշտ էր»։
ԱՄբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում