211652_close_icon
views-count16750 դիտում article-date 10:51 11-03-2026

Մեկ ժամում հավաքվել է արդեն 10 միլիոն դրամ. Գոռ Հակոբյանը շնորհակալ է բոլորից

Oragir.News-ը գրում է․ Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանի որդու բուժման համար մեկնարկած դրամահավաքը մեծ արձագանք է ստացել։ Ընդամենը մեկ ժամվա ընթացքում արդեն հավաքվել է շուրջ 10 միլիոն դրամ։



Եթե այս տեմպը պահպանվի, ապա հնարավոր է, որ անհրաժեշտ ողջ գումարը հավաքվի մոտ մեկ շաբաթվա ընթացքում։

Հանրության աջակցությունը ցույց է տալիս, թե որքան մեծ ուժ ունի միասնականությունը։

Դրամահավաքը շարունակվում է։

Հիշեցնենք, որ սիրված դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը հանդես է եկել հուզիչ տեսաուղերձով՝ հայտնելով, որ իր ընտանիքը ծանր փորձության առաջ է կանգնել։ Նրա որդու՝ Ֆելիքսի մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա՝ չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ։

 

 

Նմանատիպ նյութեր