211652_close_icon
views-count943 դիտում article-date 10:38 02-04-2023

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում գրանցվել են բացասական ջերմաստիճաններ

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում գրանցվել են բացասական ջերմաստիճաններ։  Այս մասին հայտնում է  ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Արարատի մարզում օդի նվազագույն ջերմաստիճանը դիտվել է լուսադիմեն, ժամը 05։00-07։00-ին, օդում -1․․․-2.4, հողի մակերևույթին -1․․․-3 աստիճան, Արմավիրի մարզում նվազագույն ջերմաստիճանը դիտվել է գիշերը 03։00-05։00-ին, օդում 0․․․-2.5, հողի մակերևույթին 0․․․-4 աստիճան։ 

Ձևավորված մառախուղի պատճառով, բարեբախտաբար գիշերը 06։00-ից ջերմաստիճանի անկման պրոցեսը դադարել է։

Նմանատիպ նյութեր