211652_close_icon

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

views-count1024 դիտում article-date 21:42 31-03-2023
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Այս մասին հայտնում են փրկարար ծառայությունից։

Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը կցորդիչով բեռնատարների համար փակ է:

Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Սյունիքի մարզում (բացի Մեղրի քաղաքից), Շիրակի մարզում (բացի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններից), Գեղարքունիքի մարզում, Ապարանի, Թալինի, Արագածի տարածաշրջաններում, Վանաձոր, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում, Սիսիան-«Զանգեր» հատվածում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր