211652_close_icon
views-count895 դիտում article-date 16:03 31-03-2023

ՀԱՊԿ-ն պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանին օգնելու համար

ՀԱՊԿ-ն պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝  ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման: Այս մասին հայտարարել Է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։

«Ինչ վերաբերում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանին, ապա կազմակերպությունը մշտապես պատրաստ է ՀԱՊԿ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման եւ օգնության այլ միջոցներ ցուցաբերել»,-ուրբաթ լրագրողներին ասել է Շուվալովը կազմակերպության շտաբում ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցության արդյունքներով: 

Շուվալովի խոսքով՝ օգնության միջոցներն արդեն ներառված են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծում:

Նմանատիպ նյութեր