ՌԴ-ում ՀՀ դեսպանը համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Կրասնոդարի երկրամասի ղեկավարի հետ
Մարտի 30-ին Կրասնոդարում կայացել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի հանդիպումը, հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը:
Հանդիպմանը խոսելով հայ-ռուսական միջտարածաշրջանային հարաբերությունների հետագա զարգացման մասին՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանն ընդգծել է Կրասնոդարի երկրամասի առանձնահատուկ նշանակությունը։
Վաղարշակ Հարությունյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է, որ Հայաստանը վաղեմի բարեկամական կապեր ունի Կրասնոդարի երկրամասի հետ։ Երկրամասի հետ համագործակցության համատեքստում առանձին անդրադարձ է կատարվել տեղի հայ համայնքի նշանակալի դերին։
Զրույցի ընթացքում Վ․Հարությունյանն ու Վ․Կոնդրատևը քննարկել են առևտրատնտեսական, տրանսպորտային, հումանիտար և կրթական ոլորտներում համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ։
Երկուստեք ընդգծվել է, որ բոլոր բնագավառներում կուտակված ներուժն ընձեռում է նոր հնարավորություններ համագործակցության հետագա խորացման համար։