211652_close_icon
views-count1852 դիտում article-date 09:56 03-08-2016

Հայաստանը չպիտի դառնա ոչ Լիբանան, ոչ Հյուսիսային Կորեա, ոչ էլ Կրասնոդարի երկրամասի մաս. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հայաստանն, այո, չպիտի դառնա անցած դարի Լիբանան, որտեղ զանազան զինված խմբեր փորձում էին իրենց քաղաքական խնդիրները լուծել զենքի ուժով (1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմի արդյունքում զոհվել է ավելի քան 100 հազար մարդ)։ Նրանք, ովքեր դաստիարակվել են այդ ավանդույթներով, պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ Հայաստանում պարտավոր են ապրել բոլորովին այլ մտածողությամբ և այլ կանոններով։ Հայաստանը չպիտի դառնա նաև Հյուսիսային Կորեա կամ Ուզբեկստան, որտեղ բացի իշխանության հանդեպ «երջանկության» և «երախտագիտության» զզացմունքներից՝ որևէ այլ զզացմանբ հնարավոր չէ արտահայտել։ Բայց, ճիշտն ասած, ես այդ երկու վտանգներին զուգահեռ տեսնում եմ ավելի կարևոր վտանգ՝ որ Հայաստանը դառնա Կրասնոդարի երկրամասի մաս։ 25 տարում Հայաստանի էլեկտորատը փոխվել է, երիտասարդները չեն տեսել Սովետը և չունեն դրա մասին «քաղցր հուշեր»։ Նրանք տեսնում են, որ Արցախի հարցում Ռուսաստանն ունի ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում, որն արտահայտվում է թե՛ քաղաքական և թե՛ ռազմական ոլորտում։ Նրանք տեսնում են Ռուսաստանի համոզմունքը, որ ինչ էլ անեն մեր գլխին, միևնույն է՝ Հայաստանը «նրանց գրպանում է»։ Նրանք տեսնում են նաև ռուսաստանյան վերնախավի ամբարտավան կեցվածքը, որը հիմնված է այդ համոզման վրա։ Նրանք չեն հավատում, որ այդ երկիրը մեր անվտանգության երաշխավորն է։ Վերջապես՝ նրանք, հավանաբար, նկատած կլինեն, որ Ռուսաստանի որոշ շրջանակներ ակնհայտորեն ցանկանում էին, որ «Սասնա ծռերի» խնդիրը լուծվեր մեծ արյունահեղությամբ։ ...Այո, Ժիրինովսկին ծաղրածու է։ Բայց Ելցինն էլ ժամանակին ասել էր՝ «Никуда не денутся»»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր