1438 դիտում
23:25 30-03-2023
Ազատ գյուղի զորամասի գործով Նիկոլ Փաշինյանը չի հարցաքննվի. Նորիկ Նորիկյանը զինդատախազի հետ հանդիպումից մանրամասներ է պատմում․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ ՀՀ գլխավոր զինդատախազ Գրիգոր Էլիզբարյանի հետ շուրջ երեք ժամ տեւած հանդիպումից, Ազատ գյուղի զորամասի ողբերգության արդյունքում զոհվածների ծնողներն ու հարազատները իրենց հուզող հարցերի պատասխանները լիարժեք չեն ստացել. հանդիպման ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Արման Բարսեղյանը՝ ողբերգության արդյունքում զոհված Գագիկ Բարսեղյանի հայրը: Արման Բարսեղյանը հույս հայտնեց, որ քննությունը ճիշտ ուղով կգնա: Հանդիպումից այլ մանրամասներ նա չհրապարակեց՝ քննչական գաղտնիքներ չբացահայտելու նպատակով:
Երեկ կայացած մամուլի ասուլիսում մի շարք հարցեր էին հրապարակվել, որոնց պատասխանները տուժողները եւ նրանց ներկայացուցիչը ակնկալում էին ստանալ այսօր՝ զինդատախազից. լրագրողի հարցին՝ պատասխաններ ստացա՞ն: Արման Բարսեղյանն ասաց, որ հարցերը տվել են, քննությունն ընթանում է հենց այդ հարցերի շրջանակում եւ ինքը հույս ունի, որ մոտ ժամանակներս այդ հարցերի պատասխանները բոլորը կստանան:
Արման Բարսեղյանը տեղեկացրեց, որ ողբերգության մի քանի վարկած է քննվում, բայց մանրամասներ չհայտնեց:
Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ձեռնպահ կմնա ասել, թե իրենց բարձրացրած հարցերի վերաբերյալ ամբողջությամբ պատասխան են ստացել, քանի որ որոշ հարցերի մասով ասվել է, թե քննություն է ընթանում, որոշ հարցերի դեպքում, ասվել է, որ դրա անհրաժեշտությունը չկա: Ամեն դեպքում, տուժող հարցին հետաքրքրող բոլոր հարցերը բարձրացվել են եւ իրենք հետամուտ են լինելու դրանց: Փաստաբանը եւս հաստատեց, որ զինդատախազությունում ասել են՝ հնարավոր բոլոր վարկածների ուղղությամբ քննություն է ընթանում, բայց որեւէ վարկածի վերաբերյալ որեւէ արդյունքի մասին, տուժող կողմին սպառիչ տեղեկատվություն չի տրամադրվել:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
1622 դիտում
11:44 20-09-2022
ՀՀ զինդատախազի հրաժարականից հետո այդ պարտականությունները դրվել է զինդատախազի տեղակալ Գուրգեն Հակոբյանի վրա
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»