5308 դիտում
12:31 14-07-2024
«Նիկոլ Փաշինյանը մատ թափ տվեց մեր վրա ու ասեց՝ դուք ձեր հալը կտեսնեք». զոհված զինվորի մայրը ապշեցնող դրվագներ է պատմում վարչապետի հետ հանդիպումից. aravot.am
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքները եւ դիերը Աբովյանի դիահերձարանի նկուղում պոլիէթիլենային տոպրակների մեջ գետնին գցելու սահմռկեցուցիչ տեսարանից հետո զինվորների ծնողները երդվեցին, որ պատասխանատուներից որեւէ մեկը անպատիժ չպիտի մնա:
3 տարի է անցել, երդումն ուժի մեջ է, պատասխանատուները՝ ազատության մեջ:
«Մտել եմ մորգ ու տեսել եմ իմ որդուն, ատում եմ ինձ, որ դեռ ապրում եմ այդ ահավոր տեսարանից հետո: Մարմնիս ամբողջ բջիջով ատում եմ էս իշխանությանը: Ես իմ ու իմ որդու մասունքի առաջ երդվեցի, որ վրեժս լուծելու եմ, ուղղակի չեք պատկերացնի ինչքան դժվար է վրեժի ցասումով ապրելը»,- սա գրել է զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը՝ խնդրելով հրապարակել:
Առաջարկեցինք զրուցել, եւ այն, ինչ Aravot.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Նաիրան՝ մանրամասներ ներկայացնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից ու նրա արձագանքից, պարզապես անպատկերացնելի է, ուստի ներկայացնում ենք զրույցի այդ հատվածն ամբողջությամբ. «Ապրիլի 12-ն էր, Նիկոլ Փաշինյանի հետ այդ հանդիպումը շատ թեժ էր, շատ ծանր էր, դժվար էր: Վերջում ծնողների նյարդերը էլ չէին դիմանում, ոչ մի ձեւի ճակատագրերը հայտնի չէին դառնում: Էդ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը մատ թափ տվեց մեր վրա ու ասեց՝ դուք ձեր հալը կտեսնեք ու դուրս եկավ ինքը էդ նիստերի դահլիճից: Էդ օրը հենց ինքը իր բերնով էր ասել, որ կան տղաների մարմիններ, ուղղակի նույնականացում չեն եղել, կարող է եւ թշնամու մարմիններն ենք բերել, որովհետեւ իրենք հագուստներն են փոխել: Ու հաջորդ օրը միանգամից 60 հոգու զանգ է գալիս, որ դուք ունեք նույնականացված մարմիններ: էդ 60 հոգու մեջ ես էլ էի: Գնացի Հերացի, մի ամբողջ ոստիկանական պատ էր շարված: Եթե իրանք ճիշտ էին, էդ պատն ինչի՞ համար էր, ինչի՞ց էին իրենք պաշտպանվում: Գնացի Քննչական, ինձ ասեցին, որ երեխայի մարմինը գտնվում է Աբովյանում, գնացի Աբովյան, ու էդ ժամանակ բժշկին դիմեցի, որ սառնարանը բացեն, ես իմ երեխային տեսնեմ, եթե ես զգամ, նմանություն գտնեմ, մոր սիրտս զգա, ես կվերցնեմ իմ երեխային: Բժիշկը ամեն ձեւ չթողեց, որ ես էդ րոպեին մտնեի այդտեղ, քանի որ երեխեքը գետնին էին՝ ոչ պատշաճ վիճակում: Բժշկի էդ խառնաշփոթ վիճակից ես եկա ու կրկնակի ԴՆԹ անալիզ տվեցի, 3 ամիս սպասեցի, որ պատասխանը գար: 3 ամիս եմ սպասել, քանի որ Բիշարյանն ասում էր 48 ժամ, դա դարձավ 3 ամիս: Երկար դռներ բախելուց հետո, ուղիղ 9 ամիս լրանալու օրը զանգեցին, թե՝ ձերը համընկել է: Պարզվեց իմ երեխան հենց Աբովյանի մորգի երեխան էր, ուղղակի Աբովյանից տեղափոխել էին Մարտունի՝ ծնողների բացահայտումից հետո»:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»