211652_close_icon
views-count1159 դիտում article-date 16:55 30-03-2023

Կիևյան փողոցի 16 շենքի՝ պետությանը պատկանող հատվածը կվաճառվի աճուրդով. մեկնարկային գինը՝ 73,93 մլն դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Կիևյան փողոց 16 շենք, 9/2 տարածք հասցեում գտնվող 68 քմ մակերեսով և 169.9 քմ մակերեսով ընդհանուր մաս հանդիսացող անշարժ գույքը, ինչպես նաև շենքի զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 3278 քմ մակերեսով հողամասից 68/6703 բաժնեմաս հանդիսացող 33.2 քմ մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ հասցեում գտնվող գույքը հանդիսանում է հասարակական նշանակության շենք, որից իրականացվել են մասնակի օտարումներ և ներկայումս նշված շենքում ՀՀ սեփականություն է հանդիսանում շենքից մեկ և կես հարկ։ Օտարման առաջարկվող սենյակները փաստացի չեն շահագործվում որևէ սուբյեկտի կողմից։

2022 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է  73,93 մլն դրամ, այդ թվում հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ 4 628 910  դրամ։

Աճուրդով օտարման ենթակա Գույքի մեկնարկային գինը՝  գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 73,93 մլն դրամ։

Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 3 696 500 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է Գույքի վաճառքի գնի մաս և Գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝  156 192 դրամը։

Նմանատիպ նյութեր