1542 դիտում
14:43 30-06-2022
Կառավարությունն աճուրդով օտարում է Մոսկովյան 37 հասցեում գտնվող տարածքն ու հողամասը՝ մեկնարկային գինը՝ 113,79 մլն դրամ
Կառավարությունն այսօրվա նիստում պետական գույք օտարելու վերաբերյալ որոշում ընդունեց: Խոսքը Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 37 հասցեում գտնվող 319.9 քմ մակերեսով տարածքի, ինչպես նաև շենքի զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 876.95 քառ. մետր մակերեսով հողամասից 320/2626 բաժնային մաս հանդիսացող հողամասի մասին է:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԿԳՄՍ նախարարությունը դեռևս 05.08.2021թ. գրությամբ տեղեկացրել էր Պետական գույքի կառավարման կոմիտեին, որ «Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը` իր կողմից օգտագործվող տարածքների մոնիտորինգի արդյունքում պարզել է, որ ՀՀ սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Մոսկովյան 37 շենքի հասցեում գտնվող 319.9 քառ.մետր մակերեսով թիվ 37 տարածքի հետագա օգտագործումը աննպատակահարմար է, քանի որ տարածքը գտնվում է ոչ բարվոք վիճակում՝ նկուղային հարկ, որտեղ բացակայում է անհրաժեշտ լուսավորությունն ու օդափոխությունը։ Վերանորգոման աշխատանքների համար պահանջվում են ֆինանսական մեծ ներդրումներ, որը Ընկերությունը չի կարող իրականացնել։ Ընկերությունը նշված տարածքը առաջարկել էր թողնել Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը։
Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Մոսկովյան 37 հասցեում գտնվող գույքը ներկայացնել օտարման՝դասական աճուրդով:
Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի մեկնարկային գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 113․790․000 դրամը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 35․265․012 դրամ։
Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 193․164 դրամը։

Նմանատիպ նյութեր
3623 դիտում
15:38 05-03-2020
«Երվերելակ» ընկերությունը վաճառքի է հանվում աճուրդով. մեկնարկային գինը՝ 100 մլն դրամ
1159 դիտում
16:55 30-03-2023
Կիևյան փողոցի 16 շենքի՝ պետությանը պատկանող հատվածը կվաճառվի աճուրդով. մեկնարկային գինը՝ 73,93 մլն դրամ
890 դիտում
15:38 16-09-2022
ԱԱԾ-ի մարզական համալիրի շենքը կօտարվի աճուրդով. մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 75 տոկոսի չափով
Այս բաժնից
1201 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
751 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար